ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Քոչարյաններին պաշտպանելու նպատակ չունեմ, բայց երբ Ալենն է խոսում այս թեմայով չեմ կարող չարձագանքել

Քոչարյաններին պաշտպանելու նպատակ չունեմ, բայց երբ Ալենն է խոսում այս թեմայով չեմ կարող չարձագանքել
05.12.2024 | 20:48

Սկսենք նրանից, որ հաղթանակած Արցախի ղեկավարը, ով

Տեր-Պետրոսյանի հրավելով ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը

1996-ին, չէր կարող «բոմժ» լինել, ինչպես դա ներկայացնում են նիկոլական ժեխնյուսերը և ժեխափթիրները, որը խայտառակություն է և չեն հասկանում, որ դրանով ծաղրում են մեզ:

Որպես անասնական զառանցանքի ապացույց ներկայացնում են Քոչարյանների ընտանեկան լուսանկարը, որտեղ նրանք հագնված են այդ ժամանակների` 1994-95 թվականների մոդայով, ունեն այդ ժամանակներին ընդունված տեսք ու հրճվում են այդ նկարի վրա:

Հետաքրքիր է, Քոչարյանների այդ լուսանկարի վրա հրճվող անասնազանգվածն այդ նույն տարիներին ի՞նչ է հագել:

Ես ինքս լինելով դպրոցական Սիրիայից բերած այդ նույն «սվիտերից» եմ հագել ինչ Սեդրակը:

Հետո՞... Ո՞րն է դրա «բոմժությունը»...

Բոլոր ղեկավարների օրոք Հայաստանում եղել է կոռուպցիա և, օրինակ Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ Գյումրին և Շիրակի մարզը թալանած տականքները հիմա Նիկոլի իշխանությունում տեղ ունեն և նույն Ալենի թիմակիցներն են, բայց Նիկոլի Ալենը սևեռված է Քոչարյանի վրա, որի կառավարման տարիներին Հայաստանի պետբյուջեն 700-800 միլիոն դոլարից հասավ 3 միլիարդ դոլարի, իսկ Քըրքորյանի շնորհիվ ահռելի աշխատանքներ կատարվեցին Հայաստանում:

Ի դեպ, նիկոլական ժեխնյուսերը, ժեխափթիրը և անասնազանգվածը հրճվում են Քըրքորյանի անունից Քոչարյանին արևելահայերենով, իբր, գրված կշտամբալի նամակի բովանդակությունից, որի տակ

քոփի-փեսթով սպիտակ ֆոնին տեղադրված է Քըրքորյանի ստորագրությունը:

ՈՒ ժեխափթիր անասնազանգվածը, հաշվի չառնելով «Լինսի» հիմնադրամից Հարութ Սասունյանի հերքումները և բացահայտումները, որ այդ նամակը կեղծիք է, այդ հիմարությունը հաճախակի տարածում ու կրկին հրճվում է:

Ալե՛ն, եթե Քոչարյանների Հյուսիսային պողոտայի տների մասին ես բարձրաձայնում, ապա չե՞ս մանրամասնի, թե նախկինում, որ էպիզոդիկ դերերի համար «թախլա էիր տալիս», ինչպես նաև գումար վաստակելու համար տեսահոլովակների և շոուների մեջ նկարվում էիր, բա այս տարիներին ինչպե՞ս հարստացար, որ ապրում ես շքեղ բնակարանում և քեզ թույլ ես տալիս հանգստանալու Միկոնոսում և այլ շքեզ վայրերում և թանկարժեք շորեր ես հագնում:

Որտեղի՞ց քեզ այդ գումարները:

Կարո՞ղ է մարդկանց վրա թքող և միջնամատ ցույց տվող մորդ վաստակածն ես հաջողակ բիզնեսի մեջ դրել, թե՞ հորդ...

Հասկացար...

Ի դեպ, Ալե՛ն, եթե այդքան «տղա» կաս հլը Գռզոյին հարցրու Երևանի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկի գիգանտ շենքը կամ կինոթատրոն «Ռոսիան» Սիլաչիի՞ց էին բերել...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ